Մենք առաքում ենք ամբողջ  Հայաստանում

Առաքում ամբողջ Հայաստանում
Smart լուծումներ Ձեր տան համար
Smart լուծումներ Ձեր տան համար

Ընդհանուր պայմաններ

Օգտագործման կանոններ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են ԱՅՀՈՄ ՍՊԸ (այսուհետ նաև՝ Ընկերություն) պատկանող ihome.am կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից վաճառվող ապրանքների վաճառքի (այսուհետ նաև՝ Վաճառք) հետ կապված իրավահարաբերությունները:
  • Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ, Գնորդ, Պատվիրատու) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Վաճառքի այլ պայմանները, հրապարակային մատակարարման պայմանագրի դրույթները (այսուհետ նաև՝ Պայմանագիր) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից իրականացվող Վաճառքի հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:
  • Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Դրանց փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Ընդ որում՝ նոր Պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:
  • Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

  • Կայքում գրանցվել կամ գնում կատարել կարող են քաղաքացիաիրավական գործունակություն ունեցող 18 տարեկանը լրացած անձիք։ 18 տարեկանը չլրացած կամ անգործունակ (դատարանի կողմից այդպիսին ճանաչված) անձանց կողմից կատարված գործողությունների հետևանքների համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
  •  
  • Անձնական տվյալների լրացումը կարելի է իրականացնել միայն գրանցվող կամ գնում կատարող օգտատիրոջը փաստացի պատկանող տվյալներով։ Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ   Ընկերությունը չի կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:
  • Ընկերությունն իրավունք ունի սխալ կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացված լինելու փաստ հայտնաբերելու դեպքում հեռացնել օգտվողին համակարգից։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԱՔՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

  • Ընկերությունը իր հաճախորդներին վաճառում է ապրանքներ (այսուհետ նաև՝ Ապրանք) և փոխանցում առաքող կազմակերպությանը՝ Հաճախորդի նշած հասցեով առաքման համար:
  • Ընկերությունից առաքմամբ գնում կատարելու հնարավորությունից ողջ ծավալով օգտվելու համար Դուք կարող եք գրանցվել Կայքում և բացել Օգտագործողի հաշիվ (այսուհետ նաև՝ Օգտագործողի հաշիվ կամ Հաշիվ): Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ միայն մեկ Հաշիվ: Հաշիվը բացելիս Օգտագործողը պարտավոր է ճիշտ և հավաստի ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար և իրենք են կրում իրենց Հաշվով կատարվող գործառնությունների/գործողությունների համար պատասխանատվությունը:
  • Օգտագործողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշվով կատարվել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Օգտագործողի Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Օգտագործողը:
  • Ընկերությունն կարող է այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է (տոնական օրեր, զեղչային ծրագրեր կամ միջոցառումներ և այլն) կամ առաջանում են տեխնիկական (խցանում, ավտովթար և այլն) կամ բնածին խոչնդոտներ հետաձգել պատվերների առաքման ժամկետները:

ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  • Կայքում Պատվեր իրականացնելու համար Գնորդը պարտավոր է վճարումն իրականացնել օնլայն:
  • Գնորդի կողմից պատվերի հաստատումից և վճարումը ստանալուց հետո Ընկերությունը պատրաստում է ապրանքը և այն փոխանցվում է առաքիչին։
  • Առաքիչ է հանդիսանում Ընկերության հետ համագործակցող, սակայն առանձին հարկատու հանդիսացող ֆիզիակական կամ իրավաբանական անձը:
  • Ապրանքը պատվիրելու ժամանակ Օգտագործողը ընտրում է Ընկերության կողմից առաջարկվող առաքման տարբերակներից մեկը՝ Առաքում տուն առաքող կազմակերության միջոցով կամ Առաքում Հայփոստի բաժանմունք :
  • Առաքիչը կարող է հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ կապ հաստատել Գնորդի հետ հասցեի կամ այլ մանրամասների ճշգրտման նպատակով։ Եթե գնորդը նշված հեռախոսահամարով չի պատասխանում առաքիչի հեռախոսազանգին կամ առկա են նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտներ, ապա առաքիչը իրավասու է պատվերը հետ վերադարձնել Ընկերությանը։
  • Գնորդի կողմից նշած հեռախոսահամարով առաքիչի հեռախոսազանգին չպատասխանելու կամ Գնորդի պատճառով առաջացած նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտների առկայության պատճառով, առաքանին Ընկերության պահեստ հետ վերադարձնելուց հետո կրկին առաքման իրականացումը համարվում է կրկնակի, և Ընկերությունն իրավասու է գանձել կրկնակի առաքման գումար։
  • Եթե առաքված ապրանքներից որևէ մեկը պատշաճ որակի չէ, առկա են ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքներ կամ գտնվում է ոչ սարքին վիճակում, ապա փոխարինում պահանջելու դեպքում գանձվում է միայն մեկանգամյա առաքման վճար։
  • Եթե առաքված ապրանքները պատշաճ որակի են, չունեն ֆիզիկական և մեխանիկական թերություններ և գտնվում են սարքին վիճակում, սակայն Գնորդը հրաժարվում է պատվիրված ապրանքներից, ապա հետ է վերադարձվում ամբողջ գումարը բացի առաքման վճարից։

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԸ

  • Ընկերության կողմից վաճառվող Ապրանքների գնման դիմաց վճարում կարելի է իրականացնել միայն օնլայն՝ բանկային քարտերով։
  • Ապրանքների վաճառքը իրականացվում է տվյալ պահին Կայքում նշված սակագներով։
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Գնորդն իրավունք ունի առաքանին ստանալուց հետո 14 օրվա ընթացքում գնման կտրոնի առկայության, Ապրանքի վրա փակցված պիտակները պահպանված լինելու, ֆիզիկական և մեխանիկական թերությունների բացակայության և սարքին վիճակում գտնվելու դեպքում հետ վերադարձնել՝ հետ ստանալով վճարված ամբողջ գումարը բացի առաքման ծառայության վճարից։
  • Ապրանքը հետ վերադարձնելու դեպքում գումարի հետ փոխանցումը կարող է տևել 10 աշխատանքային օր՝ կախված ծառայությունները սպասարկող բանկերի գործընթացների արագությունից։
  • Վերադարձ կարելի է իրականացնել սեփական ուժերով՝ գնված ապրանքը մոտեցնելով ուղարկելով Ընկերության Կայքում նշված գրանցման հասցեով։
  • Սույն գլխով կարգավորվող հետ վերադարձի կանոնները չեն տարածվում ՀՀ օրենսդրությամբ սահամանված այն ապրանքատեսակների վրա, որոնց համար օրենսդրությամբ հետ վերադարձ նախատեսված չէ:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

  • Դուք կարող եք այցելել Կայք և իրականացնել Պատվերներ ինչպես գրանցվելով, այնպես էլ առանց գրանցվելու : Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք գրանցման կամ գնում կատարելու ժամանակ: Գրանցվելիս կամ գնում կատարելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:
  • Օգտատերերի վարքագիծը և կայքի օգտագործման հարմարավետությունը վերլուծելու և առավել հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով, կայքից օգտվելու դեպքում մեզ մոտ կիրառվող մոնիթորինգային և վերլուծական համակարգերին ավտոմատ կերպով կարող են փոխանցվել Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ:
  • Կայքի օգտագործումը արագ և հարմարավետ դարձնելու նպատակով կայքը կարող է օգտագործել տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Անվտանգության նկատառումներից ելնելով դրամային շարժերը և վերջիններիս վերաբերվող տվյալները կարող են վերահսկվել նաև դրամային փոխանցումները սպասարկող բանկերի և համակարգերի կողմից։

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԿԱՄ ԼՈՒԾՈՒՄ

  • Ihome.am էջում գործող հաշիվը փակելու նպատակով անհրաժեշտ է անձնական հաշվին կցված էլեկտրոնային հասցեից [email protected] էլեկտրոնային հասցեին ներկայացնել դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման համար՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն, անուն/ազգանունը և հեռախոսահամարը։

Թարմացվել է՝ 07.03.2021