Մենք առաքում ենք ամբողջ  Հայաստանում

Առաքում ամբողջ Հայաստանում
Smart լուծումներ Ձեր տան համար
Smart լուծումներ Ձեր տան համար

Ինչպե՞ս ընտրել խելացի լամպ

Ինչպե՞ս ընտրել խելացի լամպ

Վերջին տարիներին խելացի լուսավորության լուծումները շատ մեծ տարածում են ստացել աշխարհում, հատկապես Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և Արևելյան Ասիայի մի շարք երկրներում: Այժմ կարելի է շատ հեշտությամբ փոխարինել տան կամ գրասենյակի ստանդարտ շիկացման լամպը տարբեր կառավարվող լուծումներով, որոնք հնարավորություն են տալիս կառավարել լուսավորությունը ձեր սմարթֆոնի կամ պլանշետի ընդամենը մի քանի հպումով: Որոշ լուժումներ նաև համատեղելի են խելացի ժամացույցների և ձայնային օգնականների հետ, այնպես որ դրանք կարող են կառավարվել ձեր դաստակից կամ պարզապես ձեր ձայնով:

Այսօր շուկայում առկա են բազմաթիվ լուծումներ և հաճախ այնքան էլ հեշտ չէ սպառողների համար ընտրել օգտագործման տեսանկյունից իրենց ամենահամապատասխան տարբերակը:

Այս հոդվածում կանդրադառնանք Խելացի լամպերին, որը խելացի լուսավորության ամենատարածված լուծումն է այսօր պարզ և արագ տեղադրման շնորհիվ :

Smart Light Խելացի լույս

Խելացի լամպը տեղադրվում է րոպեների ընթացքում, դարձնում տան լուսավորության համակարգը կառավարելի և յուրօրինակ ոճ հաղորդում ինտերիերին:

Այսօր կարելի է գտնել խելացի լամպերի տարբեր տեսակներ, որոնք առանձնանում են ըստ մի շարք պարամետրերի : Մենք առանձնացրել ենք այդ պարամետրեից մի քանիսը, որոնք կարևոր է հաշվի առնել ընտրություն կատարելու համար՝

  • Գույնը – խելացի լամպերը լինում են պարզապես սպիտակ կամ գունային հնարավորություններով, վերջիններիս միջոցով կարելի է ընտրել հասանելի միլիոնավոր գույներից ցանկացածը՝ ըստ Ձեր տրամադրության կամ սենյակի ինտերիերի : Գունավոր լամպերի դեպքում բնականաբար կարող եք նաև ընտրել սպիտակ գույնը կամ սպիտակին մոտ որևէ երանգ :
  • Պայծառությունը – լամպերի պայծառությունը չափվում է լյումիեններով և որքան բարձր է այդ ցուցանիշը՝ այդքան պայծառ կլինի լամպի արձակած լույսը : Հաճախ ցածր գնով լամպերը ցածր պայծառության աստիճան ունեն :
  • Հզորությունը – լույսի հզորությունը էներգիայի այն քանակն է, որն անհրաժեշտ է որոշակի քանակությամբ լույս արտադրելու համար: Որքան բարձր է հզորությունը, այնքան պայծառ է լույսը, հզոր լամպը նաև ավելի շատ էներգիա է օգտագործում : Հետևաբար կարևոր է ընտրել ճիշտ միջին տարբերակ՝ լավ պայծառություն ունենալու, բայց նաև էներգախնայողություն ապահովելու համար
  • Լամպի կրիչը – հասանելի են խելացի լամպեր տարբեր կրիչներով (օրինակ,E27, E14 և այլն), պատվիրելիս ուշադրություն դարձրեք, որ այն համատեղելի լինի ձեր սենյակի կամ լամպի հետ

Ինչպե՞ս եք կառավարում խելացի լամպերը

Քանի որ դուք հիմնականում վերահսկելու եք այս լույսերը ձեր հեռախոսից կամ պլանշետից, համոզվեք, որ առաջարկվող հավելվածով դա հեշտ է անել: Եթե ունեք բազմաթիվ լամպեր, օրինակ, ցանկալի է կարողանալ դրանք խմբավորել ըստ սենյակների, որը թույլ կտա ձեզ հեշտությամբ կառավարել դրանք խմբերով. միաժամանակ կարգավորել ամբողջ խմբի պայծառությունն ու/կամ գույնը: Ունե՞ք խելացի ձայնային օգնական տանը: Փնտրեք էլեկտրական լամպ, որն աշխատում է Alexa-ի կամ Google Assistant-ի հետ, որպեսզի կարողանաք այն կառավարել ձեր ձայնով:

Շատ կարևոր է նաև համատեղ օգտագործման գործառույթը, որպեսզի Ձեր ընտանիքի անդամները ևս կարողանան կառավարել դրանք իրենց հեռախոսից :

Խելացի լամպերի ֆունկցիաները

Խելացի լամպերն առաջարկում են կառավարման և ինտերակտիվության այնպիսի հարմարավետություն, որը Դուք պարզապես չեք կարող պատկերացնել ավանդական լամպերի դեպքում, ինչպես օրինակ ՝ ժամաչափերը (timer) և հեռակառավարման գործառույթները: Ժամաչափի շնորհիվ կարելի է միացնել կամ անջատել լույսը ավտոմատ կերպով ձեր նշած օրերին և ժամերին :

Խելացի լամպերի մեծ մասը կարելի է պլանավորել կամ կառավարել հեռակա կարգով, ինչը հիանալի է, եթե ցանկանում եք խնայել էներգիայի ծախսերը կամ հաճախ մոռանում եք լույսերը անջատել տնից դուրս գալուց առաջ: Մոռացել եք անջատել տան կամ գրասենյակի լույսը կամ պարզապես չեք հիշում՝ անջատել եք, թե՝ ոչ : Հոգ չէ, հավելվածում կարող եք ստուգել կարգավիճակը և անջատել անմիջապես հեռախոսից :

Որոշ խելացի լուծումներ ունեն geolocation կամ տեղորոշման գործառույթ, ինչը նշանակում է, որ նրանք աշխատում են ձեր սմարթֆոնի GPS- ով ՝ ճշգրիտ գտնվելու վայրը որոշելու համար, և կարող են ինքնաբերաբար միացնել կամ անջատել լույսերը տուն վերադառնալիս կամ տնից դուրս գալիս: Դե իսկ գույնը փոխող լամպերը հիանալի են տրամադրություն հաղորդելու կամ կինոդիտման համար, իսկ ոմանք նույնիսկ կարող են հարմարվել ձեր միացրած երաժշտության ռիթմերին:

Smart Light Խելացի լամպ

Արդյո՞ք Խելացի լամպ օգտագործելու համար պետք է ունենալ հավելյալ սարք կամ հանգույց

Պետք է հիշել ևս մեկ կարևոր գործոն: Որոշ խելացի լամպեր պետք է միանան ձեր սմարթֆոնին տնային ավտոմատացման հանգույցի միջոցով, ինչպիսին է Philips Hue Bridge-ը: Այլ լամպերը միանում ձեր հեռախոսին կամ պլանշետին անմիջապես Wi-Fi- ով, իսկ ոմանք միանում են Bluetooth-ին, բայց այդ դեպքում դուք սահմանափակվում եք միայն Bluetooth-ի սահմաններում գտնվելու դեպքում, ինչը նշանակում է, որ չեք կարող կառավարել լույսերը, երբ տանից հեռու եք: Հանգույց կամ հավելյալ կառավարող սարք ավելացնելը նշանակում է նաև հավելյալ ծախսեր և պահանջում է լրացուցիչ քայլ տեղադրման գործընթացում:

IHOME-ում մենք ընտրել ենք այս բոլոր պարամետրերի տեսանկյունից ամենահարմարավետ տարբերակները, որոնք գնի, պայծառության և ֆունկցիաների գերազանց համադրություն են ապահովում :

IHOME լամպերը գունավոր են, միջին հզորության և հետևաբար էներգախնայող, բարձր պայծառության աստիճանի, կառավարվում են աշխարհում ամենատարածված խելացի տան հավելվածով (SmartLife և Tuya), միանում են անմիջապես Ձեր տան WiFi ցանցին, այսինքն՝ հավելյալ սարքի և ծախս անելու կարիք չկա :  Այս լամպերը կարելի է համատեղել նաև այլ խելացի սարքերի հետ և ավտոմատացման սցենարներ ստեղծել :

IHOME խելացի լամպերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://ihome.am/online_store/խելացի-սարքեր-լուսավորություն/


iHome Խելացի տուն Խելացի սարքեր Խելացի լամպ - E27

Խելացի և ավտոմատացված լուսավորություն կարելի է ստեղծել նաև խելացի անջատիչների, լույսի ժապավենների միջոցով, որոնց կանդրադառնանք մեր հետագա հոդվածներում :