
Smart Անվտանգության համակարգերը հնարավորություն են տալիս Ձեզ ավելի հանգիստ և ապահով զգալ՝ թույլ տալով ցանկացած պահի և ցանկացած վայրից տեղեկացված լինել և հետևել, թե ինչ է կատարվում Ձեր տանը կամ շրջակայքում:

Smart լուծումներ Ձեր տան կամ գրասենյակի ջեռուցման համար, որոնք հնարավորություն կտան օպտիմալացնել Ձեր ջեռուցման համակարգը և ունենալ իրական խնայողություն: Դուք կկարողանաք կառավարել Ձեր տան ջեռուցումը անմիջապես Ձեր հեռախոսից:

Smart լուսավորության լուծումները թույլ կտան ավտոմատացնել Ձեր տան լուսավորության համակարգը և այն ադապտացնել Ձեր տան ինտերյերի հետ, ընտրեք Ձեր լուսավորության գույնը և ուժգնությունը, սահմանել միացման կամ անջատման ժամանակացույց և այլն:

Տանից դուրս
Հեռախոսում մեկ կոճակ սեղմելով՝ կարող եք անջատել Ձեր տան միացված սարքավորումները, այդ թվում՝ լույսերը, վարդակներին միացված էլեկտրական սարքերը (արդուկ, լամպ, ջեռուցող սարք և այլն), իջեցնել կամ ամբողջովին անջատել ջեռուցումը, միացնել տեսախցիկները:
Եթե ունեք Google Home կամ Amazon Alexa սարքմ կարող եք մեկ ձայնային հրահանգով իրականացնել այդ բոլոր գործողությունները: