Մենք առաքում ենք ամբողջ  Հայաստանում

Առաքում ամբողջ Հայաստանում
Smart լուծումներ Ձեր տան համար
Smart լուծումներ Ձեր տան համար

Smart Alarm – Տագնապային համակարգ

Գին

35 000 AMD

Առկա է

Տագնապային համակարգը ամբողջական և պարզ տեղադրվող լուծում է բնակարանի կամ փոքր գրասենյակների անվտանգության համար: Տագնապային ազդանշանը միանում է հենց որ որևէ մեկը Ձեր բացակայության ընթացքում բացում է Ձեր տան դուռը կամ պատուհանը, ինչպես է նաև որևէ շարժում արձանագրելու դեպքում: Համակարգն ավտոմատ ակտիվացնում է բարձր ձայնային ազդանշան Ձեր տանը, ինչպես նաև ծանուցում է ուղարկում ձեր հեռախոսին:

Smart Alarm Տագնապային համակարգի այս փաթեթը ներառում է՝

  • Տագնապային ազդանշանի սարքը
  • Շարժման դետեկտորը
  • Դռան կամ պատուհանի բացման դետեկտորը
  • Զանգի կոճակը
  • Ակտիվացման և ապաակտիվացման վահանակը

Կարող եք համատեղել տագնապային համակարգը Խելացի տեսախցիկի հետ, և տագնապային ծանուցում ստանալուն պես հետևել տեսախցիկով, թե ինչ է կատարվում:

Տեխնիկական հատկությունները՝

  • Ատիվացում և ապաակտիվացում հավելվածից և վահանակով
  • Հեռակառավարման վահանակներ՝ առավելագույնը կարելի է միացնել 8 հատ (ներառված է 1 հատ)
  • Դետեկտորներ՝ առավելագույնը կարելի է միացնել 24 հատ (ներառված է 2 հատ՝ շարժման և դռան բացման)
  • Դետեկտորների առավելագույն հեռավորությունը տագնապային սարքից՝ 100 մետր (կախված է նաև պատերի և այլ խոչընդոտների առկայությունից)
  • Դետեկտորների միացման հաճախականությունը՝ 433 ՄՀց
  • Ինտերնետ միացում՝ Wi-Fi 2.4GHz ցանց, 802.11 b / g / n
  • Համատեղելի է Google Assistant և Alexa  օգնականների հետ

Համանման ապրանքներ