5 փաստարկ Խելացի տուն կամ iHome ունենալու համար
Պատկերացրեք՝ Դուք տուն եք վերադառնում, և այնտեղ ամեն ինչ արդեն ծրագրված է Ձեր նախասիրությունների ու սովորությունների համաձայն, ներառյալ սենյակների լուսավորությունը, տան ջերմաստիճանը, անվտանգության համակարգը և նույնիսկ արդեն տաք թեյնիկը:
Խնայեք Ձեր նյարդերը
Էլեկտրական սարքերը վտանգի հավանական աղբյուր են: Խելացի տան շնորհիվ Դուք կարող եք ավելի հանգիստ զգալ և անընդհատ չմտածել հոսանքի լարման տատանման կամ անսարք վարդակի պատճառով առաջացող հրդեհի: Խելացի վարդակը Ձեզ կտեղեկացնի եթե միացրած եք թողել էլեկտրական վառարան կամ արդուկը: Խելացի վարդակի շնորհիվ կկարողանաք հեռակա անջատել դրան միացված ցանկացած էլեկտրական սարք անմիջապես Ձեր հեռախոսից և կարիք չեք ունենա վերադառնալ տուն այն ձեռքով անջատելու համար:
Իսկ ահա Ջրի արտահոսքի սենսորի շնորհիվ Դուք չեք վնասի Ձեր տան վերանորոգումը և լավ հարաբերություններ կպահպանեք Ձեր հարևանների հետ: Սենսորը ակնթարթորեն կարձագանքի հատակին ջրի ի հայտ գալու դեպքում և Ձեզ կուղարկի ծանուցում այդ մասին: Այն նաև ազդանշան կհաղորդի Ջրի հեռավար անջատիչին, ինչն իր հերթին կփակի ջրամատակարարումը:
Դռների բացման սենսորը գրանցում է յուրաքանչյուր բացում և փակում, և ծառայում է նաև այլ սարքերի հետ խելացի սցենարներ ստեղծելու համար, օրինակ `տուն մտնելուն պես կարող է ավտոմատ միացնել լույսը : Դռան բացման սենսորի օգնությամբ Դուք միշտ կիմանաք, թե Ձեր երեխան երբ է վերադարձել դպրոցից, անգամ եթե Դուք տանը չեք:
Խնայեք կոմունալ ծառայությունների վրա
Խելացի ջերմանջատիչները կարող են օգնել նվազեցնելու Ձեր էլեկտրաէներգիայի վճարները: Միացրեք կաթսան կամ էլեկտրական ջեռուցման սարքը խելացի ջերմանջատիչներից և սահմանեք Ձեր նախընտրած ժամանակացույց : Ձեր սահմանած տան ջերմաստիճանին հասնելուն պես՝ խելացի սարքը ավտոմատ կերպով կանջատի ջեռուցման սարքը : Ընդ որում՝ կարող եք սահմանել տարբեր ջերմաստիճաններ օրվա տարբեր ժամերի համար, օրինակ՝ ավելի ցածր ջերմաստիճան ցերեկը, երբ աշխատանքի եք լինում և գիշերային ժամերին, իսկ ահա երեկոյան ու առավոտյան ժամերին՝ սահմանել ավելի բարձր սենյակային ջերմաստիճան :
Եթե տանը ունեք գազի կաթսայով աշխատեղ ջեռուցման համակարգ, կարող եք ավտոմատացնել գազի կաթսայի աշխատանքը Խելացի թերմոստատի միջոցով և ունենալ իրական խնայողություն գազի օգտագործման մասով : Իսկ ահա Խելացի սենյակի թերմոստատներն էլ կօգնեն Ձեզ կառավարել առանձին սենյակների ջերմաստիճանը : Օրինակ, գիշերային ժամերին կարող եք շատ ցածր ջեռուցման ռեժիմ սահմանել խոհանոցի ու հյուրասենյակի համար, և ավելի բարձր ջերմաստիճան ննջասենյակներում :
Տեղադրեք խելացի շարժման սենսորը և նվազեցնեք Ձեր լուսավորության ծախսերը: Լույսերը ավտոմատ կերպով կմիանան սենյակ մտնելիս, և որ ամենակարևորն է, դուրս գալուց հետո անջատվեն:
Զգացեք Ձեզ ապահով
Խելացի դռան զանգի միջոցով կարող եք տեսնել, թե ով է Ձեր տան այցելուն և հաղորդակցվել նրա հետ անմիջապես Ձեր հեռախոսից : Այսուհետ Դուք բաց չեք թողնի ոչ մի առաքված ծանրոց նույնիսկ երբ տանը չեք : Խելացի դռան զանգի միջոցով կարող եք խոսել առաքիչի հետ և խնդրել նրան ծանրոցը թողնել դռան մոտ: Մինչ տուն հասնելը, խելացի դռան զանգը Ձեզ ազդանշան և տեսագրություն կուղարկի, եթե որևէ մեկը փորձի վերցնել Ձեր ծանրոցը դռան դիմացից :
Դռների և պատուհանների բացման սենսորները կօգնեն Ձեզ պարզել, եթե անծանոթ մարդիկ մուտք գործեն Ձեր տուն: Խելացի տան համակարգին միացված տեսախցիկը նույնպես այս միջադեպը կգրանցի և Ձեզ կուղարկի տեսագրությունը:
Ծխի դետեկտորը անհապաղ կարձագանքի տանը ծխի ի հայտ գալուն և Ձեզ կուղարկի տագնապի ազդանշան:
Գազամատակարարման համակարգում գազի արտահոսքի մասին էլ Ձեզ կծանուցի Գազի արտահոսքի սենսորը և եթե ունեք Խելացի Գազի անջատիչ, ապա կկարողանաք անջատել գազամատակարարումը Ձեր հեռախոսից:
Ապրեք ավելի հարմարավետ
Փոքր և կոմպակտ խելացի սարքերը կարող են նաև Ձեր կյանքը ավելի հարմարավետ դարձնել: Բնակարանում ցանկացած էլեկտրական սարք այժմ կարող է կառավարվել սմարթֆոնի, ձայնի կամ սահմանված գրաֆիկի միջոցով: Դուք կկարողանաք եռացնել թեյնիկը աշխատանքից վերադառնալիս, նախապես բացել վարագույրները առավոտյան, վերադառնալ տուն և վայելել Ձեր նախընտրած սենյակային ջերմաստիճանը: Սենսորները վերահսկում են ջերմաստիճանի և խոնավության պարամետրերը, այնուհետև այդ տեղեկատվությունը փոխանցում են համապատասխան սարքերին, որպեսզի դրանք բնակարանում պահպանեն օպտիմալ միկրոկլիմա:
Բոլորիս հետ էլ պատահում է, երբ չենք գտնում հեռակառավարման վահանակը : Խելացի հեռակառավարիչի միջոցով կկարողանաք ավտոմատացնել և անմիջապես Ձեր հեռախոսն օգտագործել հեռուստացույցի ալիքները փոխելու կամ օրինակ օդափոխիչը կառավարելու համար :
Այս ամենն արդեն կարող է դառնալ Ձեր կյանքի մի մասը:
Ուղղակի գեղագիտական հաճույք ստացեք
Դուք արդեն վերանորոգել եք Ձեր տունը և չեք ցանկանում տարբեր տեխնիկական իրեր ավելացնել տանը ու փչացնել ինտերյերը : Խելացի տան համակարգն այսօր մեծամասամբ չի փոփոխի Ձեր տանը ներդաշնակ ինտերյերը : Խելացի սենսորներն ու սարքերը կոմպակտ են և հեշտությամբ ինտեգրվում են ինտերիերին: Դրանցից շատերը կարող են տեղադրվել անտեսանելի վայրերում: Իսկ մնացածն ունեն կոմպակտ դիզայն` սպիտակ կամ մոխրագույն երանգներով: Ավելին, օրինակ խելացի LED լույսերի կամ խելացի լամպերի շնորհիվ Դուք կկարողանաք էլ ավելի ընդգծել Ձեր տան ինտերյերի յուրօրինակությունը՝ ընտրելով ոչ միայն լուսավորության ուժգնությունը, այլ նաև գույնը :
Իսկ ահա Խելացի Mini անջատիչը, որն ընդամենը 4սմ է, հեշտությամբ տեղադրովում է Ձեր տան լույսի անջատիչի ետևում և հնարավորություն է տալիս ավտոմատացնել լույսի կառավարումը, այսինքն՝ եթե Ձեր սենյակում ունեք տեղադրված ջահ, ապա ավելի հարմար է ավտոմատացումն իրականացնել այս փոքրիկ սարքի միջոցով, քան նոր խելացի լամպեր գնել: Իհարկե այս դեպքում չեք ունենա գունավոր լուսավորության լուծումներ, եթե Ձեր ջահի լույսերը արդեն իսկ գունավեր չեն:
Այսպիսով՝ Դուք կկարողանաք Ձեր տունը դարձնել խելացի առանց զոհաբերելու էսթետիկ ինտերյերը: Եվ դա կարող եք անել հենց այսօր iHome սարքերի շնորհիվ: