Անլար և կոմպակտ չափսերի սենսորը կարողանում է հայտնաբերել տարբեր տեսակի դռների և պատուհանների բացման դեպքերը և անմիջապես տագնապի ազդանշան է ուղարկում Ձեր անվտանգության համակարգին կամ Ձեր հեռախոսին:
Սարքը շատ հեշտ է տեղադրել. բավական է պարզապես կպչուն մասով փակցնել դռան կամ պատուհանի եզրին և այն ներառել Ձեր հավելվածի սարքերի մեջ:
Սենսորը կարող եք օգտագործել նաև Ձեր տանը ավտոմատացման սցենարներ ստեղծելու համար, ինչպես օրինակ, այն կարող եք ամրացնել մուտքի դռանը և ամեն անգամ դուռը բացվելիս Smart լամպը կամ Smart Mini անջատիչը կարող են միացնել տան լույսը:
Տեխնիկական հատկությունները՝
- Մարտկոցի տեսակ՝ CR123A-3V * 1
- Աշխատանքային հոսանք՝ 115—120m
- Սպասման ռեժիմում էլեկտրոնային հոսանք՝ 20uA
- Աշխատանքային ժամանակը՝
- 10 x օրական – 1 տարի
- 5 x օրական – 2 տարի
- Ոչ ակտիվ ռեժիմում՝ 4 տարի
- Աշխատանքային ջերմաստիճանը՝ 0 ℃ ~ 40℃
- Աշխատանքային խոնավություն՝ 20% ~ 85%
- Ինտերնետ միացում՝ Wi-Fi 2.4GHz ցանց, 802.11 b / g / n
- Չափսերը՝ 71 x 21 x 22 մմ