Smart ջրի արտահոսքի դետեկտորը իր սենսորների շնորհիվ հայտնաբերում է ջրի մակարդակի բարձրացումը սենյակում և տեղեկացնում Ձեզ:
Այն կարող եք տեղադրել տարբեր սենյակներում, որտեղ կա ջրի արտահոսքի հավանականություն, ինչպիսիք են խոհանոցը, լոգարանը, նկուղը, լվացքի մեքենայի մոտ և այլն: Ջրի արտահոսքի դետեկտորը բավականին հեշտ է տեղադրել՝ պարզապես անհրաժեշտ է փակցնել կպչուն մասը պատին՝ այնտեղ, որտեղ ցանկանում եք: Հիանալի լուծում ՝ մեծ աղետից խուսափելու համար:
Համատեղեք դետեկտորը Smart Ջրի հեռավար անջատիչի հետ և անջատեք Ձեր տան ջրամատակարարումը ջրի արտահոսքի դեպքում՝ անմիջապես Ձեր հեռախոսի հավելվածի միջոցով:
Տեխնիկական հատկությունները՝
- Մարտկոց՝ CR123A -3V
- Էլեկտրոնային հոսանք -1 100-110 mA
- Էլեկտրաէներգիայի սպառում սպասման ռեժիմում՝ 8uA
- Աշխատանքային ժամանակը սպասման ռեժիմում՝ 2 տարի
- Ինտերնետ միացում՝ Wi-Fi 2.4GHz ցանց, 802.11 b / g / n
- Wi-Fi հեռավորությունը՝ 45 մետր
- Աշխատանքային ջերմաստիճան՝ 0 ℃ ~ 40 ℃
- Չափսերը՝ 68 * 68 * 24 մմ
- Ջրակայուն՝ IP66